Ուսուցչի օր — նախագիծ

ուսուցիչ

Հոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

8-րդ դասարան

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը
  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …
  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները
  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

6-րդ դասարան

Որտե՞ղ ես, ժպիտ իմ — Շալվա Ամոնաշվիլի

  • Կարդալ չորրորդ գլուխը:
  • Մեկնաբանել մեծ մանկավարժի ասելիքը:
  • Հարցերից մեկը դարձնել վերնագիր և ստեղծագործել:

Կարդալ հաջորդ առակը:

  • Ի՞նչ է սովորում մարդը Բնությունից. ի՞նչ է պատահում, երբ մարդը Բնությունից հեռանում է:
  • Ուսուցիչն իսկապե՞ս դրական կամ բացասական տեսակետից կարող է ազդել սովորողի վրա. ինչպե՞ս:
  • Ես ժպիտի մե՞ջ եմ ապրում, ինչով է օգնում կամ խանգարում այն, ո՞վ կամ ի՞նչն է ինձ սովորեցնում ժպտալ կամ սահմանափակում ժպտալու իմ իրավունքը: — Ստեղծագործական աշխատանք:

Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն — Շալվա Ամոնաշվիլի

  • Աշխատել ձգտումով և առանց ձգտման. ո՞րն է տարբերությունը:
  • Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է: — Ստեղծագործական աշխատանք:

Լրացուցիչ առաջադրանք.

Ծնողների հետ միասին կարդալ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին, քննարկել և հարցազրույց վարել նրանց հետ, թե իրենք ինչ են ուզում, որ ուսուցիչը սովորեցնի իրենց երեխային (ներկայացնել հոդվածի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով):

Կոմիտասյան օրեր

կոմիտաս

Կոմիտասյան օրերին կքննարկենք Կոմիտասի հոդվածներից հատվածներ, կընթերցենք տաղերը, կդիտենք հաղորդումներ Կոմիտասի մասին:

Որպես ամփոփում՝ կայցելենք Հառիճի վանք, կզրուցենք վանքի քահանաների հետ՝ Կոմիտասի՝ այնտեղ անցկացրած օրերից, կքայլենք կիրճով, կնստենք, կընթերցենք, կզրուցենք, կպատմենք բլոգներում:

Սեպտեմբերի 24-28

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

1911 10/Զ

Աղեքսանդրիա»:

Հոդվածի աղբյուրը:

Նայել տեսանյութը: Քննարկել հաղորդման ընթացքում հնչած հետևյալ մտքերը.

  1. Մեկ հասկացված ձայնը հազար ճառ արժե:
  2. Որքա՞ն է Կոմիտասը ներկա քո մեջ, քո կյանքում:
  3. Նոր սերունդը սիրում և լսում է Կոմիտաս. համաձա՞յն ես այս պնդման հետ:
  4. Հետաքրքրվեք ձեր մայրերից՝ ինչ օրորոցային կամ այլ երաժշտություն են հնչեցրել ձեզ համար ամենավաղ տարիքում:

***Հոդված երկրորդ. քննարկել հոդվածի նյութը, մեկնաբանել՝ ելնելով սեփական փորձից:***

Առաջին ֆիլմ. ֆիլմը դիտելուց հետո բլոգներում պատմել, թե ինչ բացահայտումներ արեցիք Կոմիտասից:

Երկրորդ ֆիլմ. ֆիլմը դիտելուց հետո բլոգներում պատմել, թե ինչ բացահայտումներ արեցիք Կոմիտասից:

Իսահակյանական շաբաթ

Կարդալ տրված պատմվածքները, դուրս բերել ասելիքը, վերլուծել։

«Համբերանքի չիբուխը»

«Հին ամրոցը»

«Ոսկի քաղաքը»

«Ով է ապրում»

Ստեփան Զորյան

%d5%a6%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6

Պատմվածքներ

«Տխուր մարդիկ» ժողովածուից

Մայթերի վրա

Առաջադրանքներ

  • Բառային աշխատանք — զառամ — ծեր , խռիվ-ցախ, ճիտք-ճիտ, կաղապար — նմանատիպ , անախորժ-անդուր , արևառ- արևակես , ճռվողել- ծլվլալ , բանուկ-սակավագնաց , քրթմնջալ- փնթփնթալ , կռան տակ-թևի տակ , կարծր-պինդ ։
  • Երբև հետևե՞լ ես մուրացկանների  վարքագծին. ի՞նչ ես նկատել:
  • Երբմն նկատել են , որ մուրացկանները շատ խեղճ են , անխնամ նրանք խուսափում են մարդկանց հետ շփումից , երբեմն նաև իրենց թույլ են տալիս անշնորք վարքագիծ ։
  • Ով էր այս պատմվածքում տխուր մարդը (կամ գուցե մարդիկ):
  • Այս պատմվածքում տխուր մարդիկ գիշեր օթիկի երեխաներ էին ։Նրանք ուզում էին հեղափոխություն մասին գրքեր կարդալ , բայց ցավոք պարոն Կարապետյանը նրանց թույլ չէր տալիս ։ Պանմավածքի վեջաում տխուր մարդ դարձավ նաև Կարապետը,ոչ միայն որ նրանց աշխատանքից հեռացրել էին,այլև նրա համար,որ այդ այդ դպրոցում << Կարգ ու կանոն >>ը կխախտվի ։

«Ջերմաչափը»

Առաջադրանքներ

  • Բառային աշխատանք- միակերպ-,միատեսակ վտիտ-պարզ, եղյամ-ցող, հետզհետե,- աստիճանբապար ամուրի-չամուսնացած, դիցուք- ասենք թե , հեգնել-ծաղրել, գավիթ-նխասեյակ , վերակացու-վերատսուչ վրիպել-շեվել , դավադիր-դվաճան , հարկավ-իհարկե, պրպտող-փնտրող, ավար-հարստոթյոն , հանդուգն-համարձակ , այլայլված-մոլորված, խզել-կտրել ողորմելի-խղճալի, սեպաձև-բևառաձև :
  • Բացատրիր հետևյալդարձվածքների իմաստը — սուր աչք-ամեն ինչ նկատել , դարձել էր միս ու արյուն-մնտեմացել էր , ականջի կողքով անցկացնել- բանի տեղ չդնել , երես տալ- ոչ մի բան չարգելել : Սուր, ականջ, երես բառերով ուրիշ դարծվածքներ գտեք՝ բացատրելով դրանց իմաստը:
  • «Կարգ ու կանոն» ասելով՝ ի՞նչ էր հասկանում ծեր խոհարարը: Իսկ դու՞ ինչ ես պատկերացնում «կարգ ու կանոն» ասելով
  • Կարգ ու կանոն ասելով ծեր խոհաարաը հասկանում էր , որ ամեն ինչ պեր է ճիշտ և իր տեղը լինի ։ Նա ամեն մի սխալ բան տեսնելով ասում էր տեսւուչին , բայց վերջում ինքը տուժեց ։ Ես կարգ ու կանոն ասելով հասկանում եմ որը ամեն ինչ պետք է լինի ճիշտ և ժամանակին ։
  • Ով էր այս պատմվածքում տխուր մարդը (կամ գուցե մարդիկ):

Ձմռան գիշեր

Առաջադրանքներ

  • Բառային աշխատանք -հատ-ընդհատ- մեկ-առ-մեկ , տնքալ-հառաչել , անդիմադրելի-, խռնվել-վխտալ, ճրրալ-տնքալ, երերալ-տատանվել, խաղացկուն-խաղացող, դժկամ-դժգոհ, հերու-անցյալ, տայաղ տալ-հենվել, արխ-առու, թոնթորալ-դժգհոհել :
  • Ի՞նչ կարող ես ասել վերնագրի մասին.ինչպե՞ս է այն լրացնում հեղինակի ասելիքը:
  • Վերնագիրը կոչվում է <<Ձմռան գիշեր >> ,քանի որ ձմռան գիշերներն էլ Հակոբի նման տխուր էին և լրացնում միմյանց ։
  • Ինչու է պատմվածքի հերոսին հեղինակը համարում «տխուր» մարդ:
  • Պատմվածքի հերոսին հեղինակը համարում «տխուր» մարդ , որրովհետև Հակոբը բոլորի խնդիրներն ու հոգսերը վերցրել էր իր և դրանցով էր ապրում ։

Կարդալ Անտոն Չեխովի «Հաստլիկն ու նիհարը» պատմվածքը, զուգահեռներ անցկացնել Ստ.Զորյանի պատմվածքների հերոսների հետ:

«Ցանկապատը» ժողովածուից

Ցանկապատը

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք — շևակալել, անձնապաստան, ճգնել, փթթել, պճնած, մացառ, աղշպանք, արևկա, վետվետել, արեգընդդեմ, չուխա, մաճ, կանթել, չափար, մույկ, ժամհար, գզիր, վեգ, քոթուկ:
  • Բնութագրիր Մինասին և Թևսին:
  • Ցանկապատը ի՞նչ կարևոր դեր խաղաց այս պատմվածքում: