18․10․23

Վանո Սիրադեղյան. «Արածեք ձեր խոտը»

  1. Ինչ ես կարծում, ո՞ւմ է դիմում հեղինակը։ Հիմնավորիր պատասխանդ։
  2. Իմ կարծիքով հեղինակը դիմում է իշխանություններին։ Նա բողոքում է նրանց կատարած աշխատանքներից։ Ասում է, որ նրանք անձեռնմխելի են և խոսում է միջազգային ժողովներում անիմաստ բաներ
  3. Մեկնաբանիր «Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ․․․» նախադասությունը։
  4. Իմ կարծիքով կան մարդիկ,որոնց կյանքի իմաստը միայն լավ ապրելն ու ուտելն է,ոչ թե հայրենիքի մասին մտածելը։
  5. Ո՞ր տողերում է երեւում, որ նրանք, ում դիմում է հեղինակը, իրենց մտածողությամբ սահմանափակ են։
  6. Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։
  7. Վանո Սիրադեղյանն այս էսսեում փորձում է պաշտպանել հայոց լեզուն, բայց ինքն օգտագործում է ժարգոնային, բարբառային եւ օտար լեզվի բառեր։ Մեկնաբանիր հեղինակի այս վարքը։
  8. Վանո Սիրադեղյանը այս էսսեն գրել է բարկացած և դժգոհելով, այդ իսկ պատճառով նա օգտագործել է ժարգոնային և օտար լեզվի բառեր։ Բոլոր մարդիկ էլ բարկանալուց օգտագործում են այդպիսի բառեր։ Երևի Վանո Սիրադեղյանը այդպես է գրել նաև, որպեսզի ավելի արտահայտված լինի իր բարկությունը։ Նա պաշտպանում է հայոց լեզուն, որովհետև նա հասկանում է դրա արժեքը , իսկ այն մարդիկ, ում նա մեղադրում է, չեն հասկանում և չեն գնահատում հայոց լեզուն և իրենց արարքների պատճառով նպաստում են հայոց լեզվի փչացմանը։
  9. Պատասխաններիդ հիման վրա էսսե գրիր Վանո սիրադեղյանի այս Էսսեի շուրջ։
  10. Վանո Սիրադեղյանը իր այս էսսեյով ուզում է ասել, որ նրանք կարող են անել ամեն վատը բացի հայոց լեզվի տաճար մտնելուց, ովհետև իմ կարծիքով արդեն ամեն ինչ փչացրել են և մնացել է միայն մեր լեզուն, և նա չի ուզում, որ դա էլ կորցնենք , այլապես կկորցնենք մեր ինքնությունը։